ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Հնդկաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i92562-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_մեկնել_է_Հնդկաստան
ԻԻՀ ԱԳ նախարարը քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով կիրակի օրը մեկնել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2018 03:07 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Հնդկաստան

ԻԻՀ ԱԳ նախարարը քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով կիրակի օրը մեկնել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Մեկօրյա   ուղևորության ընթացքում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հնդիկ պաշտոնատարների հետ կքննարկի տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ավելի վաղ մեկնել էր Չինաստան, Ռուսաստան և ԵՄ-ի կենտրոնավայրը համարվող Բրյուսել և այդ երկրների ու ԵՄ պաշտոնատարների հետ քննարկել էր ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ու  Վաշինգտոնի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարմանը  դիմակայելու համար Թեհրանի որդեգրած քաղաքականությունները:

Վերջին տարիների ընթացքում Իրանի ու Հնդկաստանի միջև հարաբերություններում ուշագրավ աճ է նկատվում: