Այաթոլլահ Ամոլի Լարիջանի. «Իրանը չի նահանջելու իր ռազմավարական նպատակներից»
Իրանի Դատական իշխանության ղեկավարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի նահանջելու ռազմավարական և տարածաշրջանի ճնշվածներին հովանավորելու վեհ նպատակներից ու արժեքներից»:
Այսօր, խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու և այնուհետև Իրանին ներկայացված կարելիների ու չիկարելիների ցուցակի մասին, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին հստակեցրել է. «ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանի ժողովրդին նոր երևույթի առջև է կանգնեցրել, չգիտակցելով, որ չարաչար սխալվում է, քանզի ԱՄՆ-ի կողմից նման քայլերը նորություն չեն Իրանի համար»:
Նշելով, որ Իսլամական հեղափոխության դեմ ԱՄՆ-ի իշխող կազմի թշնամանքը շարունակվում է, Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Իրանի 40-ամյա փորձն, ըստ երևույթին, բավարար չէ ԱՄՆ-ի իշխանությունների համար, և այսօր նրանք պայքարում են Իրանի ժողովրդի կամքը կոտրելու համար»:
Ամոլի Լարիջանին հավելել է. «ԱՄՆ-ի կառավարության խորհրդատուները կապեր են պահպանում աշխարհի ամենատխրահռչակ ահաբեկիչների հետ, և նման կոռումպացված ղեկավար կազմը երբեք չի կարող Իրանի ժողովրդին պարտադրել հանձնվել»: