Լավրով.«ՀԳՀԾ-ից դուրս գալով ԱՄՆ-ը ձգտում է Իրանի հետ առճակատման»
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալով, ԱՄՆ-ը ձգտում է Իրանի հետ առճակատման:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Primakov Readings «Պրիմակով ռիդինգզ» միջազգային համաժողովում, Սերգեյ Լավրովն ասել է.«Երբ ԱՄՆ-ը հրաժարվեց միջուկային համաձայնությունից, նա հույսեր էր կապել Իրանի հետ թեժ առճակատման հետ»:
«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը վկայում էր քիմիական սպառազինության մասին կատարված հայտարարությունների ստեղծած իրավիճակների պատճառով Իրանի հետ թեժ առճակատման կազմակերպման մասին: Իսկ այդ ծրագրի վերջնական նպատակը Դամասկոսում ռեժիմի փոխելն էր».-հավաստիացրել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը հաճախ չափազանց հակասական է լինում:
«Միջազգային հարցերի հետ կապված սպառնալիքի լեզվով հնարավոր չէ խոսել, քանի որ դա ոչ մի արդյունք չի տալիս».-նշել է Սերգեյ Լավրովը: