Վելայաթի.«Ի հեճուկս ԱՄՆ-ի, Իրանի հրթիռային ու տարածաշրջանային ուժը կպահպանվի»
https://parstoday.ir/hy/news/iran-i92788-Վելայաթի._Ի_հեճուկս_ԱՄՆ_ի_Իրանի_հրթիռային_ու_տարածաշրջանային_ուժը_կպահպանվի
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Ի հեճուկս Միացյալ նահանգների, Իրանի հրթիռային ու տարածաշրջանային ուժը կպահպանվի և այն ոլորտներում ,որ չկա սահմանափակություն կամրապնդվի այս երկրի միջուկային կարողությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2018 14:48 Asia/Tehran
  • Վելայաթի.«Ի հեճուկս ԱՄՆ-ի, Իրանի հրթիռային ու տարածաշրջանային ուժը կպահպանվի»

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Ի հեճուկս Միացյալ նահանգների, Իրանի հրթիռային ու տարածաշրջանային ուժը կպահպանվի և այն ոլորտներում ,որ չկա սահմանափակություն կամրապնդվի այս երկրի միջուկային կարողությունը»:

Այսօր Թեհրանում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Իրանի միջուկային կարողության ամրապնդմանն ուղղված  իրանական նավերի ու  սուզանավերի համար հզոր միջուկային շարժիչների արտադրությունն ու կիրառումը, կայուն իզոտոպի ու  UF6- ի արտադրությունը և  ածխածնի մանրաթելերի օգտագործումը պատասխան քայլեր են ԱՄՆ-ի խոստմնադրժությանը: Իրանի այս քայլերը չեն հակադրվում ՀԳՀԾ-ին ու չեն խախտում այս համաձայնագիրը»:

Վելայաթին հավելել է.«Եվրոպացիները պետք է երաշխավորեն, որ կգնեն իրանական նավթը և կվերացնեն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով ստեղծված խոչընդոտները»:

Ընդգծելով ,որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա տարածաշրջանից, Վելայաթին ասել է.«Չնայած Իրաքի Քրդստանի տարածքում ԱՄՆ-ի մեծագույն հյուպատոսարանի առկայությանը, որի գործունեությունն ուղղված է այդ երկրի մասնատմանը, տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր նախագծերը ձախողվել են և Իրանը տարածաշրջանում ներշնչանքի աղբյուր է հանդիսանում»: