ՀԳՀԾ-ի հարցով Զարիֆը նամակներ է հղել տարբեր երկրների ԱԳ նախարարներին
Մայիս 31, 2018 03:01 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնական ասել է. «ԻԻՀ նախագահ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը տարբեր երկրների իր պաշտոնակիցներին հղած նամակներում ներկայացրել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումից հետո այս համաձայնության վերջին վիճակը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը հավելել է. «Տարբեր երկրների ԱԳ նախարարներին հղած նամակներում Զարիֆն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն վտանգելու ԱՄՆ-ի սադրիչ ու անօրինական կողմնորոշումը շարունակվում է»:
«Զարիֆի նամակներն այլ երկրների ԱԳ նախարարներին են փոխանցվել ԻԻՀ-ի հատուկ պատվիրակների ու դեսպանների միջոցով»,-հավելել է Ղասեմին:
Պիտակ