Զարիֆը կոչով դիմել է տարբեր երկրների ԱԳ նախարարներին
Տարբեր երկրների ԱԳ նախարարներին հղած նամակում Իրանի ԱԳ նախարարը գրել է. «Միջազգային հանրության անդամները պարտավոր են դեմ գնալ Միացյալ նահանգների օրինախախտումներին, և օրենքի իշխանությանը ցուցաբերած անուշադրությանը»:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի կառավարության միակողմանի դուրս գալու անօրինական քայլի վերաբերյալ այլ երկրների հետ Իրանի ԱԳ նախարարության խորհրդակցությունների շրջանակում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նամակ է հղել տարբեր երկրների ԱԳ նախարարներին և լուսաբանել է ԱՄՆ-ի այդ քայլի վտանգավոր հետևանքները:
Նամակում Զարիֆը կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի անօրինական քայլերը և իրագործել ՀԳՀԾ-ն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը:
«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի կառավարության դուրս գալը խախտում է խոստմանը հավատարիմ մնալու սկզբունքը, հեղինակազրկում է միջազգային մասշտաբով միջազգային իրավունքն ու օրենքը և մարտահրավեր է նետում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին և միջազգային կառույցների արդյունավետությանը». հավելել է Զարիֆը: