Իրանը համաշխարհային արդարության հաստատման կոչ է արեց
https://parstoday.ir/hy/news/iran-i93180-Իրանը_համաշխարհային_արդարության_հաստատման_կոչ_է_արեց
Իրանի իսլամական խոհրդարանի փոխնախագահը երկուշաբթի օրը Մոսկվայում գումարված «Պառլամենտարիզմ» միջազգային համաժողովի ժամանակ աշխարհում արդարության ապահովման ու հաստատման նպատակով խորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2018 02:32 Asia/Tehran
  • Իրանը համաշխարհային արդարության հաստատման կոչ է արեց

Իրանի իսլամական խոհրդարանի փոխնախագահը երկուշաբթի օրը Մոսկվայում գումարված «Պառլամենտարիզմ» միջազգային համաժողովի ժամանակ աշխարհում արդարության ապահովման ու հաստատման նպատակով խորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է ներկայացրել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Մոթահարին  նշել է, որ անհիմն ու անիրական պատրվակներով միջազգային պայմանագրերի ոտնահարումը աշխարհում անվտանգության հետ կապված վտանգավոր իրավիճակ է ստեղծել: Նա նշել է. «Այս երկակի ստանդարտներն ու շահամոլական վերաբերմունքը  ստվեր են գցել տարբեր մակարդակներում ու տարբեր թեմաների շուրջ հարաբերությունների վրա»:

«Քանի դեռ միջազգային հարաբերություններում ու համաշխարհային կառույցներում անարդարություն տիրի և մի խումբ պաշտպանության ու մի խումբ էլ  իր հզորությունն ու տիրակալությունը տարածելու համար մշտական հարձակվողի դիրքում լինի, պետությունների ու ժողովուրդների շահերը որևէ դեպքում միմյանց հետ համադրվելու հնարավորություն չեն ունենալու»,-հայտարարել է Ալի Մոթահարին:

Նա նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն աշխարհում անարդարության նմուշներից է:  «ԱՄՆ-ն այն պայմաններում նման քայլի դիմեց, երբ ԱԷՄԳ-ն բազմիցս հայտարարել է իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության մասին». ասել է նա:

«Աշխարհի խորհրդարանների առաքելությունն է բողոքել նման անարդարության ու խոստումնադրժության դիմաց»,-հավելել է Իրանի իսլամական խորհրդարանի փոխնախագահը: