Թեհրանում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի փորձագետների նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i93342-Թեհրանում_մեկնարկել_է_ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_փորձագետների_նիստը
Թեհրանում ԻԻՀ-ի պատվիրակության ու «4+1» երկրների՝ Գերմանիայի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Բրիրանիայի և Չինաստանի պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողվի փորձագետների նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2018 07:28 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի փորձագետների նիստը

Թեհրանում ԻԻՀ-ի պատվիրակության ու «4+1» երկրների՝ Գերմանիայի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Բրիրանիայի և Չինաստանի պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողվի փորձագետների նիստը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, նիստի հիմնական նպատակն է ԱՄՆ-ի բացակայությամբ շարունակել Իրանի հետ միջուկային համապարփակ համաձայնությունը, որպեսզի ապահովվեն Թեհրանի ու ՀԳՀԾ-ի մյուս կողների տնտեսական շահերը:

Նախատեսված է հաշվի առնելով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի որոշումը և ԱԳ նախարարների նիստ անցկանցելու մասին Իրանի ներկայացրած պահանջը, նիստի շրջանակներում անցկացնել Իրանի ու «4+1» երկրների ԱԳ նախարարների նիստը:

Այն բանից հետո, երբ 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և այդ երկրի նախագահը կրկնելով իր հակաիրանական անհիմն մեղադրանքները, հայտնեց, որ 3-6 ամիսների ընթացքում կվերականգնվեն Իրանի դեմ միջուկային շրջափակումները:

 Այդ կապակցությամբ  ԱՄՆ-ին հղած մի նամակում Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ և ֆինանսների նախարարները կարևորել են Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը: