Հավելյալ համաձայնության շուրջ բանակցությունը խաբուսիկ գաղափար է. Բաիդինեժադ
https://parstoday.ir/hy/news/iran-i93412-Հավելյալ_համաձայնության_շուրջ_բանակցությունը_խաբուսիկ_գաղափար_է._Բաիդինեժադ
Լոնդոնում ԻԻՀ դեսպանը Իրանի դիրքորոշումների կապակցությամբ «Սի Էն Էն» հեռուստակայանին տված հարցազրույցում լիովին մերժելով նոր թեմաների շուրջ ցանկացած տեսակի բանակցությունն, ասել է. «ԱՄՆ-ն ավելի քան մեկ տարի խաբել է աշխարհին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2018 06:25 Asia/Tehran
  • Հավելյալ համաձայնության շուրջ բանակցությունը խաբուսիկ գաղափար է. Բաիդինեժադ

Լոնդոնում ԻԻՀ դեսպանը Իրանի դիրքորոշումների կապակցությամբ «Սի Էն Էն» հեռուստակայանին տված հարցազրույցում լիովին մերժելով նոր թեմաների շուրջ ցանկացած տեսակի բանակցությունն, ասել է. «ԱՄՆ-ն ավելի քան մեկ տարի խաբել է աշխարհին»:

Համիդ Բաիդինեժադը հինգշաբթի օրն այդ հարցազրույցի ժամանակ ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր տված խոստումներն իրագործելու և Իրանում աշխատող եվրոպական ընկերություններին պաշտպանելու Եվրոպայի կարողության մասին ասել է. «Իրանում եվրոպական ընկերությունների աշխատանքը երաշխավորելու և հովանավորելու հարցում Եվրոպան չափազանց վճռակամ է հանդես եկել: Եվ սա Եվրոպայի հեղինակության հետ կապված կարևոր հարց է»:

Նա այլ երկրներին ուղղված ԱՄՆ պետքարտուղարի սպառնալիքները միջազգային իրականությունների անտեսման վկայություն է համարել և ընդգծել. «ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնի հրամաններին հետևելու  մյուս երկրների պատրաստակամության հարցով պատրանքների մեջ է, քանի որ ժամանակակից աշխարհում միջազգային ու տարածաշրջանային մակարդակով այլ կարևոր ու մեծ դերակատարներ գոյություն ունեն»:

Բաիդինեժադն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ոտնահարել է ՀԳՀԾ-ն ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: «ԱՄՆ-ն ոչ միայն ինքը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, այլև մյուս երկրներին սպառնում է, որպեսզի Իրանի հետ չհամագործակցեն և սա ՀԳՀԾ-ի կոպիտ ոտնահարում է». ասել է նա:

Բրիտանիայում ԻԻՀ դեսպանն ընդգծելով, որ Իրանը մինչ այսօր աշխատել է «Էն Փի Թի»-ի ու ՀԳՀԾ-ի կետերի շրջանակներում, հավելել է. «Ուրանի հարստացման ծավալի մեծացումն իրականացվում է ՀԳՀԾ-ի սահմաններում և հիմա ՀԳՀԾ-ի մյուս կողմերը պիտի հնարավորինս շուտ  որոշում կայացնեն: Իրանը սպասում է Եվրոպայի վերջնական որոշմանը»: