Իրանի նախագահը մեկնել է Չինաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i93416-Իրանի_նախագահը_մեկնել_է_Չինաստան
Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ԻԻՀ նախագահն այսօր մեկնել է Չինաստանի Չինգդաո քաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2018 06:36 Asia/Tehran

Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ԻԻՀ նախագահն այսօր մեկնել է Չինաստանի Չինգդաո քաղաք:

Հասան Ռոհանին Թեհրանից մեկնելուց առաջ պատասխանելով լրագրողների հարցումներին, նշել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի առանցքը տարածաշրջանի անվտանգության կապակցությամբ համագործակցությունն է: Նան նշել է. «Տարածաշրջանում ահաբեկչությունն ու կայունությունն այս գագաթնաժողովում քննարկվելիք թեմաներից են, իսկ Իրանը ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում լավ փորձ ունի»:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ գագաթնաժողովում նաև անդրադարձ է կատարվելու ԱՄՆ-ի միահեծանությանը: Նրա խոսքերով. «Աշխարհի համար ԱՄՆ-ի կողմից որոշում կայացվելը սին պատրանք է և այն որ այս երկիրը հակառակ միջազգային բոլոր օրենքների, առանց պատճառի ու պատրվակի հրաժարվում է բազմակողմ մի պայմանագրից, միջազգային հանրությանն ուղղված վիրավորանք և ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձևի ոտնահարում է համարվում»:

ԻԻՀ նախագահը  նշել է, որ Չինաստանում երկկողմ հանդիպումներ է ունենալու Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Պակիստանի ու մի քանի այլ երկրների ղեկավարների հետ: Նա հույս է հայտնել, որ այս այցն օգտակար կլինի  տարածաշրջանի անվտանգության և գագաթնաժողովին մասնակցող այլ երկրների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման համար :

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը գումարվելու է  հունիսի 9-ին և 10-ին՝ Չինաստանի Չինգդաո քաղաքում:

Տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ահաբեկչության, անջատողականության ու ծայրահեղականության դեմ պայքարը և համագործակցությունների ընդլայնումը, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում քննարկումների գլխավոր առանցքներից են: