Նախագահ Ռոհանի .«Իրանը պատրաստ է ընդլայնել տարածաշրջանային ու միջազգային տնտեսական համագործակցությունները»
(last modified Sun, 10 Jun 2018 07:20:46 GMT )
Հունիս 10, 2018 11:50 Asia/Tehran

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանը որպես անկախ ու վստահելի գործընկեր, պատրաստ է ընդլայնել տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով տնտեսական համագործակցությունները»:

Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին առընթեր, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Առավել անվտանգ, կայուն , զարգացած ու բարգավաճ տարածաշրջան ունենալու համար, պետք է օրակարգում դրվեն գործակցության հիմունքով երկարատև շահերի ու ընդհանրությունների հարգումը»: «Միակողմանի պատժամիջոցները վնասում են միջազգային օրինական առևտրի գործընթացին , իսկ տնտեսական , քաղաքական ու իրավական ունիլատերալիզմը բերելու է տարածաշրջանային զուգամերձության թուլացմանը».-հավելել է  նախագահ Ռոհանին:

Իրանի նախագահի խոսքով՝ իր քաղաքականությունն այլոց պարտադրելու ԱՄՆ ջանքերը տարածվող վտանգ է: «ԱՄՆ-ի կողմից միջազգային հանրության կարծիքի անտեսումը և միակողմանի քաղաքականության վերջին տարբերակը եղել է ՀԳՀԾ-ից այդ երկրի դուրս գալը».-նշել է Հասան Ռոհանին:

ԻԻՀ նախագահը նկատել է .«Վերջին տասնամյակին ներքին ու սահմանամերձ տարածքներում Իրանը դիմագրավել է ահաբեկչության նենգ երևույթին և ծայրահեղական ու ահաբեկչական հոսանքների թուլացման հարցում մեծ փորձեր է կուտակել , այդ թվում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համագործակցության հարցում»:

Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ասել է .«Շանհայի համագործակցության կազմակերպությունը բազմաբնույթ և արդյունավետ առաքելություններ է ճշտել տարածաշրջանի մարտահրավերները հաղթահարելու համար: ԻԻՀ-ը պատրաստ է ծայրահեղականության, ահաբեկչության, անջատողականության ու թմրանոյւթերի դեմ պայքարի ոլորտներում համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության հետ»: