Կայացել է չինացիների հետ Արաքի ռեակտորի վերանախագծման մասին բանակցության վերջին փուլը
https://parstoday.ir/hy/news/iran-i93582-Կայացել_է_չինացիների_հետ_Արաքի_ռեակտորի_վերանախագծման_մասին_բանակցության_վերջին_փուլը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը տեղեկացրել է Արաքի ռեակտորի վերանախագծման կապակցությամբ չինացիների հետ բանակցությունների վերջին փուլի անցկացման մասին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2018 13:05 Asia/Tehran
  • Կայացել է չինացիների հետ Արաքի ռեակտորի վերանախագծման մասին  բանակցության վերջին փուլը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը տեղեկացրել է Արաքի ռեակտորի վերանախագծման կապակցությամբ չինացիների հետ բանակցությունների վերջին փուլի անցկացման մասին :

Կիրակի օրը, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով չինական պատվիրակության այցելությանն Իրան, Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Արաքի ռեակտորի շուրջ չինացիների հետ բանակցությունները շարունակվում են»:

Նշելով, որ Արաքի ռեակտորի նախագծումն իրականացվել է իրանցի մասնագետների կողմից, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«ԻԻՀ-ը սկզբից պնդում էր, որպեսզի Արաքի ռեակտորը նախագծվի երկրի ներսում, քանի որ իրանցի մասնագետներն օժտված են այդ շնորհքով»:

Արաքի ծանր ջրի ռեակտորի վերանախագծման մասին պայմանագիրը կնքվել է 2017թ. ապրիլի 23-ին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և չինական ընկերությունների միջև: