Թեհրանը և Պեկինը համագործակցության չորս փաստաթուղթ են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i93596-Թեհրանը_և_Պեկինը_համագործակցության_չորս_փաստաթուղթ_են_ստորագրել
Իրանի իսլամական հանրապետությունը և Չինաստանը, հարաբերությունների ընդլայնման նպատակով, համագործակցության չորս փաստաթուղթ են ստորագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2018 14:13 Asia/Tehran
  • Թեհրանը և Պեկինը համագործակցության չորս  փաստաթուղթ են ստորագրել

Իրանի իսլամական հանրապետությունը և Չինաստանը, հարաբերությունների ընդլայնման նպատակով, համագործակցության չորս փաստաթուղթ են ստորագրել:

Իրան-Չինաստան համագործակցության փաստաթղթերը ստորագրվել են երկու երկրի նախագահների ներկայությամբ:

Համագործակցության չորս փաստաթղթերն են՝ Իրանի  գիտական ու տեխնոլոգիական բաժնի և Չինաստանի գիտությունների ու տեխնոլոգիաների նախարարության միջև  հետազոտական համատեղ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, անօրինական արտադրության , թմրանյութերի և հոգեմետ դեղերի մաքսանենգման դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, Իրանի արժեթղթերի ու բորսայի կազմակերպության ու Չինաստանի արժեթղթերի օրենսդրության հանձնաժողովի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագիրը և Իրան-Չինաստան երկկողմ համատեղ ծրագրի մշակման համար Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության և Չինաստանի զարգացման ու բարեփոխումների ազգային հանձնաժողովի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագիրը: 

Իրանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հադիպումներ է անցկացրել Ռուսաստանի դաշնության, Պակիստանի, Աֆղանստանի, Բելառուսի  նախագահների և Հնդկաստանի վարչապետի հետ: