Թեհրանը և Պեկինը համագործակցության չորս փաստաթուղթ են ստորագրել
Իրանի իսլամական հանրապետությունը և Չինաստանը, հարաբերությունների ընդլայնման նպատակով, համագործակցության չորս փաստաթուղթ են ստորագրել:
Իրան-Չինաստան համագործակցության փաստաթղթերը ստորագրվել են երկու երկրի նախագահների ներկայությամբ:
Համագործակցության չորս փաստաթղթերն են՝ Իրանի գիտական ու տեխնոլոգիական բաժնի և Չինաստանի գիտությունների ու տեխնոլոգիաների նախարարության միջև հետազոտական համատեղ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, անօրինական արտադրության , թմրանյութերի և հոգեմետ դեղերի մաքսանենգման դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, Իրանի արժեթղթերի ու բորսայի կազմակերպության ու Չինաստանի արժեթղթերի օրենսդրության հանձնաժողովի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագիրը և Իրան-Չինաստան երկկողմ համատեղ ծրագրի մշակման համար Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության և Չինաստանի զարգացման ու բարեփոխումների ազգային հանձնաժողովի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագիրը:
Իրանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հադիպումներ է անցկացրել Ռուսաստանի դաշնության, Պակիստանի, Աֆղանստանի, Բելառուսի նախագահների և Հնդկաստանի վարչապետի հետ: