Թեհրանն ու Պեկինը վճռակամ եմ շարունակել բոլոր բնագավառներում ռազմավարական համագործակցությունները
ԻԻՀ և Չինաստանի նախագահներն անդրադառնալով համագործակցությունների ընդլայնմանն, ընդգծեցին բոլոր բնագավառներում համատեղ ռազմավարական համագործակցությունները շարունակելու երկու երկրի կառավարությունների վճռակամությունը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Ցինդաո քաղաքում Իրանի ու Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունների նիստի և Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ Չինաստանն Իրանի առևտրական առաջին գործընկերն է: «Երկու երկրի ազգային արժույթներով առևտուրը կխթանի երկկողմ համագործակցությունների գործընթացը շարունակվելուն, իսկ բանկային համագործակցությունները երկու երկրի միջև պայմանավորվածությունների իրագործման և համագործակցությունների մակարդակի բարձրացման գլխավոր հենարանն են համարվում». ասել է նա:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով ՀԳՀԾ-ի իրագործման ուղղությամբ Չինաստանի գլխավոր դերակատարությանը, հավելել է. «Այսօր էլ ՀԳՀԾ-ի ամրապնդման և մյուս կողմերի պարտավորությունների իրագործման ուղղությամբ Պեկինը չափազանց կարևոր դերակատարություն ունի»:
Չինաստանի նախագահ Շի Ջինգ Փինգն այս հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իրանի ազդեցիկ ներկայությունն ընդլայնելու է Շանհայի համագործակցության կազմակերպության միջազգային ազդեցությունը :
«Ամերիկացիներն իրենց միահեծանությամբ և միջազգային օրենքներն ու պարտավորություններն անտեսելով ցանկանում են իրենց ցանկությամբ փոխել միջազգային համակարգը»,-հայտարարեց Շի Ջին Փինգը միևնույն ժամանակ ՀԳՀԾ-ն բազմակողմ մեծ նվաճում և տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության երաշխավորը համարելով:
ԻԻՀ նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելուց հետո կիրակի օրը ժամանեց Թեհրան: