Զարիֆ.«Շանհայի նիստում կարևորվել է ՀԳՀԾ-ի գործադրումը»
(last modified Mon, 11 Jun 2018 07:32:42 GMT )
Հունիս 11, 2018 12:02 Asia/Tehran
  • Զարիֆ.«Շանհայի նիստում կարևորվել է ՀԳՀԾ-ի  գործադրումը»

Իրանի արտգործնախարարն ասել է.«Շանհայի նիստում կարևորվել է Ռուսաստանի, Չինաստանի և ՀԳՀԾ-ն ստորագրած եվրոպական երկրների հանձնառությունների իրագործումը և այդ համաձայնության տնտեսական առավելությունների օգտագործումն Իրանի կողմից»: Շանհայի համագործակցության կազմակերպությունը հովանավորում է ՀԳՀԾ-ի համաձայնությունը:

Կիրակի երեկոյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Չինաստան կատարած այցի շրջանակում, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարարն ասել է.«Այցի ընթացքում նախագահ Ռոհանին հայտարարել է ԻԻՀ դիրքորոշումը»:

Զարիֆը նշել է, որ այցի ընթացքում նախագահ Ռոհանին հանդիպում է ունեցել ՀԳՀԾ-ի համաձայնության երկու կողմերի՝ Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների հետ և կողմերը խոսել են  համագործակցության շարունակման եղանակների մասին՝ հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը: Նրանք քննարկել են տիրող իրավիճակը:

Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ վեհաժողովը կայացել է հունիսի 9-ին և 10-ին՝ Չինաստանի Քինգդա քաղաքում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ: