Զարիֆ.«Շանհայի նիստում կարևորվել է ՀԳՀԾ-ի գործադրումը»
Իրանի արտգործնախարարն ասել է.«Շանհայի նիստում կարևորվել է Ռուսաստանի, Չինաստանի և ՀԳՀԾ-ն ստորագրած եվրոպական երկրների հանձնառությունների իրագործումը և այդ համաձայնության տնտեսական առավելությունների օգտագործումն Իրանի կողմից»: Շանհայի համագործակցության կազմակերպությունը հովանավորում է ՀԳՀԾ-ի համաձայնությունը:
Կիրակի երեկոյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Չինաստան կատարած այցի շրջանակում, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարարն ասել է.«Այցի ընթացքում նախագահ Ռոհանին հայտարարել է ԻԻՀ դիրքորոշումը»:
Զարիֆը նշել է, որ այցի ընթացքում նախագահ Ռոհանին հանդիպում է ունեցել ՀԳՀԾ-ի համաձայնության երկու կողմերի՝ Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների հետ և կողմերը խոսել են համագործակցության շարունակման եղանակների մասին՝ հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը: Նրանք քննարկել են տիրող իրավիճակը:
Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ վեհաժողովը կայացել է հունիսի 9-ին և 10-ին՝ Չինաստանի Քինգդա քաղաքում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ: