Լարիջանի.«Իրանն ԱՄՆ-ի վերաբերմունքից ելնելով, քայլեր է ձեռնարկել»
https://parstoday.ir/hy/news/iran-i93738-Լարիջանի._Իրանն_ԱՄՆ_ի_վերաբերմունքից_ելնելով_քայլեր_է_ձեռնարկել
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն , Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ամերիկացիների այս քայլը ինչ-որ չափով ազդել է երկրի ներդրումների վրա: Այս կապակցությամբ ձեռնարկվել են քայլեր ընթանում են բանակցություններ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2018 13:52 Asia/Tehran
  • Լարիջանի.«Իրանն  ԱՄՆ-ի վերաբերմունքից ելնելով,  քայլեր է ձեռնարկել»

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն , Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ամերիկացիների այս քայլը ինչ-որ չափով ազդել է երկրի ներդրումների վրա: Այս կապակցությամբ ձեռնարկվել են քայլեր ընթանում են բանակցություններ»:

Ալի Լարիջանին երեքշաբթի օրը լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Հաշվի առնելով,որ ամերիկացիները ՀԳՀԾ-ի հարցում դեմ գնացին բարոյական սկզբունքներին ու միջազգային պարտավորություններին և պաշտոնապես դուրս եկան միջուկային համաձայնագրից,անհրաժեշտ է ստույգ շրջանակ ստեղծել ԱՄՆ-ի քայլերին դիմակայելու համար»:

Լարիջանին հավելել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը նորություն չեն և շարունակվում են իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ.  մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի  դուրս գալու և առաջիկա 3-ից 6 ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման  մասին:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն պայմաններ է առաջադրել Եվրամիության երկրների հետ ՀԳՀԾ-ի պահպանման համար, որոնք են՝ «Եվրոպական երկրները պետք է երաշխավորեն Իրանի տնտեսական շահերի ապահովումը չնայած ԱՄՆ-ի խախտումներին», «Նրանք պետք է երաշխավորեն, որ  չեն բարձրացնելու հրթիռային ծրագրի մասին հարցը և չեն  միջամտելու  երկրի տարածաշրջանային քաղաքականությանը», «Եվրոպացիները պետք է ապահովեն իրանական նավթի վաճառքը և խստորեն դեմ  հանդես գան ԱՄՆ պատժամիջոցների կիրառման որոշումներին», «Եվրոպական  բանկերը պետք է երաշխավորեն Իրանի հետ բիզնես գործարքների անցկացումը»: