Ռոհանին ու Մակրոնը ՀԳՀԾ-ի ու տարածաշրջանային զարգացումների կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել
ԻԻՀ նախագահն ու Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարաբերություններն ու նաև ՀԳՀԾ-ի հետ կապված հարցեր:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում գոհունակություն հայտնելով ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ Եվրոպայի, այդ թվում նաև Ֆրանսիայի դիրքորոշումների կապակցությամբ ասել է. «Այս հայտարարություններն ու հաղորդագրությունները պիտի զուգակցվեն ՀԳՀԾ-ում մնալուց Իրանի օգուտ քաղելու գործնական քայլերով ու լուծումներով»:
«Եթե Իրանը չկարողանա օգտվել այս համաձայնության առավելություններից, գործնականում հնարավոր չի լինելու մնալ այդ համաձայնության մեջ»,-հայտարարել է ԻԻՀ նախագահն անդրադառնալով գործնական լուծումներ ներկայացնելու համար գոյություն ունեցող սեղմ ժամանակին ու նաև ընդգծելով, որ չպիտի թույլ տալ, որպեսզի դիվանագիտական այս մեծ նվաճումն ուրիշների միակողմանի քայլերի ու խոստումնադրժության պատճառով ոչնչանա:
Նա հույս է հայտնել, որ Իրանի հետ միասին հինգ երկրների և ԵՄ-ի ջանքերն արդյունավետ ու հաջող կլինեն:
Հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշելով, որ Փարիզը հավատարիմ է ՀԳՀԾ-ին ու դրա պահպանման ուղղությամբ իր ամբողջ ջանքը կգործադրի, տեղեկացրել է ՀԳՀԾ-ից Իրանի օգուտ քաղելու համար մշակված մի շարք գործնական լուծումների ու քայլերի մասին: