Ռոհանին ու Մակրոնը ՀԳՀԾ-ի ու տարածաշրջանային զարգացումների կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i93772-Ռոհանին_ու_Մակրոնը_ՀԳՀԾ_ի_ու_տարածաշրջանային_զարգացումների_կապակցությամբ_հեռախոսազրույց_են_ունեցել
ԻԻՀ նախագահն ու Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարաբերություններն ու նաև ՀԳՀԾ-ի հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 02:37 Asia/Tehran
  • Ռոհանին ու Մակրոնը ՀԳՀԾ-ի ու տարածաշրջանային զարգացումների կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել

ԻԻՀ նախագահն ու Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարաբերություններն ու նաև ՀԳՀԾ-ի հետ կապված հարցեր:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում գոհունակություն հայտնելով ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ Եվրոպայի, այդ թվում նաև Ֆրանսիայի դիրքորոշումների կապակցությամբ ասել է. «Այս հայտարարություններն ու հաղորդագրությունները պիտի զուգակցվեն ՀԳՀԾ-ում մնալուց Իրանի օգուտ քաղելու գործնական քայլերով ու լուծումներով»:

«Եթե Իրանը չկարողանա օգտվել այս համաձայնության առավելություններից, գործնականում հնարավոր չի լինելու մնալ այդ համաձայնության մեջ»,-հայտարարել է ԻԻՀ նախագահն անդրադառնալով գործնական լուծումներ ներկայացնելու համար գոյություն ունեցող սեղմ ժամանակին ու նաև ընդգծելով, որ չպիտի թույլ տալ, որպեսզի դիվանագիտական այս մեծ նվաճումն ուրիշների միակողմանի քայլերի ու խոստումնադրժության պատճառով ոչնչանա:

Նա հույս է հայտնել, որ Իրանի հետ միասին հինգ երկրների և ԵՄ-ի ջանքերն արդյունավետ ու հաջող կլինեն:

Հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշելով, որ Փարիզը հավատարիմ է ՀԳՀԾ-ին ու դրա պահպանման ուղղությամբ իր ամբողջ ջանքը կգործադրի, տեղեկացրել է ՀԳՀԾ-ից Իրանի օգուտ քաղելու համար մշակված  մի շարք գործնական լուծումների ու քայլերի մասին: