Քեմալվանդի .«Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերականգման մասին որոշում է ընդունվելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i93794-Քեմալվանդի_._Ֆորդոյի_միջուկային_օբյեկտի_վերականգման_մասին_որոշում_է_ընդունվելու
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է .«Իրանի ավագ պաշտոնյաները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հսկիչ պատվիրակությունը որոշումներ են ընդունելու ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս Ֆորդոյի վերականգնման շուրջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 09:02 Asia/Tehran
  • Քեմալվանդի .«Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերականգման մասին որոշում է ընդունվելու»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է .«Իրանի ավագ պաշտոնյաները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հսկիչ պատվիրակությունը որոշումներ են ընդունելու ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս Ֆորդոյի վերականգնման շուրջ»:

Չորեքշաբթի օրը Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում, Բեհրուզ Քեմալվանդին ՀԳՀԾ-ից հետո ուրանի հաստացման,  Ֆորդոյի վերականգնման և ստատուս քվոյին վերադառնալու մասին ասել է.«Ներկայումս այդ օբյեկտում ուրանի հարստացում չի կատարվում:  ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԻԻՀ-ի ավագ պետայրերի որոշմամբ, վերսկսվելու է Ֆորդոյում ուրանի հարստացումը»:

Արաքի ռեակտորի կառուցման համար Իրանի և Չինաստանի բանակցությունների մասին Քեմալվանդին ասել է.«Ժամանակացույցը ճշտելու համար բանակցությունները բարեբախտաբար հաջող են անցել : Չինական կողմը վերջնական որոշումներից հետո, առաջիկա երկու կամ երեք ամիսներին անցնելու է Արաքի  նոր ռեակտորի կառուցման փուլին»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հավաստիացրել է.«ԱԽ-ի թիվ 2235 բանաձևի համաձայն, ըստ միջազգային օրենքների, ՀԳՀծ-ի հիմունքով հաստատված պայմանագրերը չեն հայտնվելու ազդեցությունների ներքո և չինացիները ԱՄՆ-ի քայլերից ազդեցություն չեն կրելու, քանի որ առ այսօր նրանք կատարել են իրենց հանձնառությունները և վճռակամ են ռեակոտրի կառուցման հարցում»:

Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի  և Սիոնիստական ռեժիմի ռազմական ու միջուկային նկատմամբ Արևմուտքի երկակի դիրքորոշման մասին  նա ասել է.«Առ այսօր Արևմուտքն օգնել է Սիոնիստական ռեժիմին և ռազմական նպատակներ հետապնդող այդ ռեժիմի միջուկային գործունեությունը ցավոք չի հսկվում»: