Քեմալվանդի .«Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերականգման մասին որոշում է ընդունվելու»
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է .«Իրանի ավագ պաշտոնյաները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հսկիչ պատվիրակությունը որոշումներ են ընդունելու ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս Ֆորդոյի վերականգնման շուրջ»:
Չորեքշաբթի օրը Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում, Բեհրուզ Քեմալվանդին ՀԳՀԾ-ից հետո ուրանի հաստացման, Ֆորդոյի վերականգնման և ստատուս քվոյին վերադառնալու մասին ասել է.«Ներկայումս այդ օբյեկտում ուրանի հարստացում չի կատարվում: ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԻԻՀ-ի ավագ պետայրերի որոշմամբ, վերսկսվելու է Ֆորդոյում ուրանի հարստացումը»:
Արաքի ռեակտորի կառուցման համար Իրանի և Չինաստանի բանակցությունների մասին Քեմալվանդին ասել է.«Ժամանակացույցը ճշտելու համար բանակցությունները բարեբախտաբար հաջող են անցել : Չինական կողմը վերջնական որոշումներից հետո, առաջիկա երկու կամ երեք ամիսներին անցնելու է Արաքի նոր ռեակտորի կառուցման փուլին»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հավաստիացրել է.«ԱԽ-ի թիվ 2235 բանաձևի համաձայն, ըստ միջազգային օրենքների, ՀԳՀծ-ի հիմունքով հաստատված պայմանագրերը չեն հայտնվելու ազդեցությունների ներքո և չինացիները ԱՄՆ-ի քայլերից ազդեցություն չեն կրելու, քանի որ առ այսօր նրանք կատարել են իրենց հանձնառությունները և վճռակամ են ռեակոտրի կառուցման հարցում»:
Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի և Սիոնիստական ռեժիմի ռազմական ու միջուկային նկատմամբ Արևմուտքի երկակի դիրքորոշման մասին նա ասել է.«Առ այսօր Արևմուտքն օգնել է Սիոնիստական ռեժիմին և ռազմական նպատակներ հետապնդող այդ ռեժիմի միջուկային գործունեությունը ցավոք չի հսկվում»: