ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երկրների հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում. Բորուջերդի
https://parstoday.ir/hy/news/iran-i94164-ՀԳՀԾ_ի_կապակցությամբ_եվրոպական_երկրների_հայտարարություններն_Իրանի_հարցերը_չեն_լուծում._Բորուջերդի
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երկրների դրական հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում: Նրանք գործնականում պիտի ապացուցեն, որ ընդդիմանում են ԱՄՆ-ին և հավատարիմ են իրենց պարտավորություններին»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 18, 2018 02:28 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երկրների հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում. Բորուջերդի

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երկրների դրական հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում: Նրանք գործնականում պիտի ապացուցեն, որ ընդդիմանում են ԱՄՆ-ին և հավատարիմ են իրենց պարտավորություններին»:

Ալաեդդին Բորուջերդին կիրակի օրը «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծել է. «Իրանը սպասում է ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները մեղմացնող եվրոպացիների քայլերին, որպեսզի նրանք գործնականում ապացուցեն, որ հավատարիմ են իրենց պարտավորություններին»:

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը գործնական քայլեր ձեռնարկելու համար դիմել է անհրաժեշտ նախապատրաստական քայլերի»,-հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն անդրադառնալով մինչև ՀԳՀԾ գոյություն ունեցող պայմաններին վերադառնալու համար Իրանի պատրաստվածությանը:

Բորուջերդիի ընդգծմամբ, ԱՄՆ-ն համոզվել է, որ  տարածաշրջանում ԻԻՀ-ին հզորության ուժ է: Նա հավելել է. «Տարածաշրջանային ուժը մի բան չէ, որն ամերիկացիներն ընդունակ լինեն անտեսելու, հետևաբար տարածաշրջանում Իրանի ազդեցության կրճատումն ու հրթիռային կարողություններից հրաժարվելն ԻԻՀ կարմիր գիծն է ու ԱՄՆ-ի երազանքներից»:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն անդրադառնալով Սիրիայի բանկակցությունների քաղաքական լուծմանը, նշել է, որ  ահաբեկիչների կողմից զենքը վայր դրվելը Սիրիայի ժողովրդի ու կառավարության հաղփանակն էր: Նա ցավ է հայտնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու արաբական որոշ երկրների քայլերի կապակցությամբ: