ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երկրների հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում. Բորուջերդի
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երկրների դրական հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում: Նրանք գործնականում պիտի ապացուցեն, որ ընդդիմանում են ԱՄՆ-ին և հավատարիմ են իրենց պարտավորություններին»:
Ալաեդդին Բորուջերդին կիրակի օրը «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծել է. «Իրանը սպասում է ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները մեղմացնող եվրոպացիների քայլերին, որպեսզի նրանք գործնականում ապացուցեն, որ հավատարիմ են իրենց պարտավորություններին»:
«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը գործնական քայլեր ձեռնարկելու համար դիմել է անհրաժեշտ նախապատրաստական քայլերի»,-հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն անդրադառնալով մինչև ՀԳՀԾ գոյություն ունեցող պայմաններին վերադառնալու համար Իրանի պատրաստվածությանը:
Բորուջերդիի ընդգծմամբ, ԱՄՆ-ն համոզվել է, որ տարածաշրջանում ԻԻՀ-ին հզորության ուժ է: Նա հավելել է. «Տարածաշրջանային ուժը մի բան չէ, որն ամերիկացիներն ընդունակ լինեն անտեսելու, հետևաբար տարածաշրջանում Իրանի ազդեցության կրճատումն ու հրթիռային կարողություններից հրաժարվելն ԻԻՀ կարմիր գիծն է ու ԱՄՆ-ի երազանքներից»:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն անդրադառնալով Սիրիայի բանկակցությունների քաղաքական լուծմանը, նշել է, որ ահաբեկիչների կողմից զենքը վայր դրվելը Սիրիայի ժողովրդի ու կառավարության հաղփանակն էր: Նա ցավ է հայտնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու արաբական որոշ երկրների քայլերի կապակցությամբ: