Ջաբերի Անսարին Ժնևում հանդիպել է սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների
Քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականն ու Սիրիայի խաղաղության միջազգային բանակցություններում Իրանի ավագ բանագնացը Ժնևում հանդիպել է սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների հետ: Կողմերը խոսել են Սիրիայում սահմանադրական կոմիտեին վերաբերող հարցերի շուրջ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ջաբերի Անսարին երկուշաբթի և երեքշաբթի օրերին Ժնևում երկկողմ ու բազմակողմ սեղմ բանակցություններ է անցկացրել Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչների հետ:
Սիրիայի խաղաղության միջազգային բանակցություններում Իրանի ավագ բանագնացը Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյի Վերշինինի, Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հետ երկկողմ եռակողմ ու քառակողմ նիստերում քննարկել է Սիրիայում սահմանադրական կոմիտեի հետ կապված տարբեր հարցեր:
Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրների ներկայացուցիչների պայմանավորվածության համաձայն, Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար բանակցությունների ու խորհրդակցությունների նոր շրջանը քանի շաբաթից գումարվելու է Ժնևում: