Վելայաթի .«Եվրոպացիները պետք է ՀԳՀԾ-ի հարցում կատարեն իրենց պարտավորությունները»
Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում, եվրոպացիները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և ԱՄՆ-ին էլ պարտադրեն հրաժարվել սադրիչ քայլերից»:
Չորեքշաբթի օրն անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Իրանը հայտարարել է միջուկային համաձայնությունում ներկայության շարունակման իր նախապայմանները և ոչ մի գնով պատրաստ չի լինելու իր նախանշած պայմանների շրջանակից դուրս մնալ ՀԳՀԾ-ում»:
Խոսելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, Վելայաթին ասել է .«ԱՄՆ-ը Մարդու իրավունքների հարցը միջոց է ծառայեցնում : Եթե այն բխում է իր շահերից, նա մնալու է այդ ոլորտում, իսկ եթե ոչ ՝ ապա հրաժարվելու է»:
Իրաքի ընտրությունների մասին Վելայաթին ասել է.«Իրանն ուրախ է , որ այդ երկրի ժողովուրդն ընտրել է ազատությունն ու անվտանգությունը: Հուսով ենք, որ իրաքցի մասնագետները, հաջողելու են նոր կառավարություն և խորհրդարան ձևավորելու գործում»: