Իրանի հռչակավոր անձանց անունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի մշակույթի բաժնի տնօրենն ասաց. «Մինչ այսօր 35 հռչակավոր իրանցիների անուններն արձանագրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում»:
Աբդոլմեհդի Մոսթաքինը, որ Շառուդի համաշխարհային ժառանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու համար մեկնել է այդ քաղաք, ԻՌՆԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է. «Մինչ այսօր 35 հռչակավոր իրանցիների, այդ թվում Խայամի, Սաադու, Հաֆեզի, Ավիցենայի, Սոհրեվարդիի, Աբուսաիդ Աբոլխեյրի ու Զաքարյա Ռազու անունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում»:
Մոսթաքինն ընդգծելով ինքնության ու նաև տնտեսական տեսակետից մշակույթի ներկայացրած արժեքն, ասել է. «Վերջին տարիների ընթացքում, երկրները հասկացել են, որ իրենց հռչակավոր անձանց անվան հետեվում մեծ հարստություն է թաքնված և այդպիսով առավել մեծ թվով տուրիստներ ներգրավելու համար իրենց հռչակավոր անձանց ներկայացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին»:
«Իր քաղաքակրթական ու մշակութային հարուստ անցյալի պատճառով Իրանը մշակույթի ու գրականության բնագավառներում մեծ թվով համաշխարհային հռչակավոր անուններ է տվեել աշխարհին: Մինչ այսօր դրանցից 35-ի անունը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»,-հայտարարել է Մոսթաքինը: