Մոսօվայում հանդիպել են Ռյաբկովը և Էրաղչին
https://parstoday.ir/hy/news/iran-i94536-Մոսօվայում_հանդիպել_են_Ռյաբկովը_և_Էրաղչին
Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները կարևորել են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքներին դիմակայելը և ԻԻՀ արդար պահանջների իրագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2018 13:38 Asia/Tehran
  • Մոսօվայում հանդիպել են Ռյաբկովը և Էրաղչին

Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները կարևորել են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքներին դիմակայելը և ԻԻՀ արդար պահանջների իրագործումը:

ՀԳՀԾ-ի վիճակը  ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո քննարկելու նպատակով , ՌԴ փոխարտգործնախարար՝ Սերգեյ Ռյաբկովի հրավերով, ուրբաթ օրը Մոսկվա է ժամանել քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Էրաղչին:

Հանդիպման ժամանակ, Էրաղչին և Ռյաբկովը կարևորել են Իրանի ժողովրդի շահերի ապահովման նպատակով, ՀԳՀԾ-ի անդամների կողմից քայլերի ձեռնարկումը:

Մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելուց և այդ համաձայնությունը պահպանելու եվրոպական երկրների ցանկությունից հետո, Իրանը եվրոպացիներին սահմանափակ հնարավորություն է ընձեռել գործնական երաշխիքներ ներկայացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները վերականգնվելու դեպքում ՀԳՀԾ-ի շրջանակում ներկայացված Իրանի շահերն ապահովելու համար: