Մոսօվայում հանդիպել են Ռյաբկովը և Էրաղչին
Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները կարևորել են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքներին դիմակայելը և ԻԻՀ արդար պահանջների իրագործումը:
ՀԳՀԾ-ի վիճակը ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո քննարկելու նպատակով , ՌԴ փոխարտգործնախարար՝ Սերգեյ Ռյաբկովի հրավերով, ուրբաթ օրը Մոսկվա է ժամանել քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Էրաղչին:
Հանդիպման ժամանակ, Էրաղչին և Ռյաբկովը կարևորել են Իրանի ժողովրդի շահերի ապահովման նպատակով, ՀԳՀԾ-ի անդամների կողմից քայլերի ձեռնարկումը:
Մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելուց և այդ համաձայնությունը պահպանելու եվրոպական երկրների ցանկությունից հետո, Իրանը եվրոպացիներին սահմանափակ հնարավորություն է ընձեռել գործնական երաշխիքներ ներկայացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները վերականգնվելու դեպքում ՀԳՀԾ-ի շրջանակում ներկայացված Իրանի շահերն ապահովելու համար: