Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն. ԱՄՆ-ն սխալ քաղաքականություն է վարում
https://parstoday.ir/hy/news/iran-i94570-Իրանի_ատոմային_էներգիայի_կազմակերպության_տնօրեն._ԱՄՆ_ն_սխալ_քաղաքականություն_է_վարում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարության վարած քաղաքականությունն ու «զրոյական հարստացում» հարցի առաջ քաշվելը սխալ են ու նախկինում թույլ տրված սխալների կրկնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 02:33 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն. ԱՄՆ-ն սխալ քաղաքականություն է վարում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարության վարած քաղաքականությունն ու «զրոյական հարստացում» հարցի առաջ քաշվելը սխալ են ու նախկինում թույլ տրված սխալների կրկնությունը:

Ալի Աքբար Սալեհին ուրբաթ օրը Նորվեգիայում գումարված «Օսլո Ֆորում» նստաշրջանում անդրադառնալով Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցման ուղղությամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքերին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ի բանակցությունները սկսվեցին այդ քաղաքականությունից հրաժարվելով ու ԱՄՆ-ի ընթացակարգում փոփոխություններ մտցվելով»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն անդրադարձել է ԱՄՆ-ի անհիմն ու ոչ-տրամաբանական որոշումների հանդեպ միջազգային հանրության կոշտ արձագանքին, հավելելով. «Եթե ԵՄ-ն ու ՀԳՀԾ-ն պաշտպանող այլ երկրներ անհրաժեշտ ժամկետներում ԱՄՆ-ի քաղաքականությունների հետ իրենց գործնական հակառակությունը չիրագործեն, աշխարհն ու տարածաշրջանը անհանդարտության ու անկարգության ականատես կլինի»:

Նիստի ժամանակ Սալեհին ընդգծել է գլխավոր դերակատարների միջև տարածաշրջանային երկխոսության անհրաժեշտությունը, տեղեկացնելով փոխադարձ հասկացողության և տարածաշրջանային ճգնաժամերը երկխոսությամբ կարգավորելու ուղղությամբ Իրանի պատրաստակամությունը:

Սալեհին «Օսլո Ֆորում»-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով, երկուշաբթի օրը գլխավորելով մի պատվիրակություն, ժամանել է Նորվեգիա: