Խարազի. Եթե Եվրոպան չպահպանի ՀԳՀԾ-ն, ապա Իրանը պատճառ չունի մնալ համաձայնությունում
https://parstoday.ir/hy/news/iran-i94590-Խարազի._Եթե_Եվրոպան_չպահպանի_ՀԳՀԾ_ն_ապա_Իրանը_պատճառ_չունի_մնալ_համաձայնությունում
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ընդգծել է. «Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ դուրս գալուն, իրանցի առևտրականների ու տնտեսական ակտիվիստների համար կան ուղիներ՝ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները շրջանցելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 08:51 Asia/Tehran
  • Խարազի. Եթե Եվրոպան չպահպանի ՀԳՀԾ-ն, ապա Իրանը պատճառ չունի մնալ համաձայնությունում

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ընդգծել է. «Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ դուրս գալուն, իրանցի առևտրականների ու տնտեսական ակտիվիստների համար կան ուղիներ՝ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները շրջանցելու համար»:

Սեյեդ Քամալ Խարազին, որը քաղաքական պատվիրակության հետ մեկնել է Իսպանիա, EFE- նին տված հարցազրույցում, ասել է, որ Միացյալ Նահանգների բոյկոտի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ հաղթահարել խնդիրները: Նա հավելել է. «Եթե Եվրոպան քայլեր չձեռնարկի ՀԳՀԾ-ն պահպանելու համար, ոչ մի պատճառ չկա, որ Իրանը շարունակի մնալ այդ համաձայնության մեջ: Միջուկային գործարքի լիովին չեղարկումը Եվրոպայի օգտին չէ:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ընդգծել է նաև եվրոպական կառավարությունների, այդ թվում՝  Իսպանիայի կառավարության աջակցությունն այն ընկերություններին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել և պահպանել իրենց պարտավորություններն իրանական շուկայում:

Խարազին ասել է որ ԱՄՆ-ի  որոշ դաշնակիցներ  չեն հարգում  Դոնալդ Թրամփին: Նա հավելել է.«Աշխարհը ներկայումս  ԱՄՆ-ի նախագահի անտրամաբանական որոշումների պատճառով պատանդ է դարձել»: