Չինաստանի առևտրի նախարարությունը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i94614-Չինաստանի_առևտրի_նախարարությունը_կարևորել_է_Իրանի_հետ_հարաբերությունների_զարգացումը
Չինաստանի առևտրի նախարարությունը կարևորել է ԻԻՀ-ի հետ այդ երկրի տնտեսական հարաբերությունների զարգացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 13:10 Asia/Tehran
  • Չինաստանի առևտրի նախարարությունը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը

Չինաստանի առևտրի նախարարությունը կարևորել է ԻԻՀ-ի հետ այդ երկրի տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Ինչպես ԻՌՆԱ գործակալությունն է հաղորդել, Չինաստանի առևտրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտարարել է, որ ինչպես անցյալում շարունակելու է Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր առևտրա-տնտեսական հարաբերությունները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի հրաժարվելու փաստը չի ազդելու երկու երկրի տնտեսական հարաբերությունների վրա:

Հաղորդագրությունում նշված է. «Չինաստանը դեմ է ցանկացած երկրի դեմ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական միակողմանիությանը: ԱՄՆ-ի ներքին օրենքները Չինաստանի համար կարևոր չեն և Պեկինը դեմ է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և Իրանի դեմ այդ երկրի հավանական միակողմանի քայլերին»:

Ավելի վաղ ԱՄՆ-ը դուրս էր եկել նաև բնակլիմայական փոփոխությունների և Տրանսպասիֆիկյան դաշինքներից: