Բորուջերդի. «ԱՄՆ-ի քաղաքականությունների պատճառով տարածաշրջանում տիրող ճգնաժամը շարունակվում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i94640-Բորուջերդի._ԱՄՆ_ի_քաղաքականությունների_պատճառով_տարածաշրջանում_տիրող_ճգնաժամը_շարունակվում_է
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունները և միջազգային պայմանագրերի, այդ թվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը հանգեցրել են տարածաշրջանում տիրող ճգնաժամի ու անկայունության շարունակմանը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 15:04 Asia/Tehran
  • Բորուջերդի. «ԱՄՆ-ի քաղաքականությունների պատճառով տարածաշրջանում տիրող ճգնաժամը շարունակվում է»

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունները և միջազգային պայմանագրերի, այդ թվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը հանգեցրել են տարածաշրջանում տիրող ճգնաժամի ու անկայունության շարունակմանը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Այսօր Թեհրանում Վրաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ՝ Շալվա Կիկնավալիձեի հետ հանդիպման ժամանակ Ալաեդդին Բորուջերդին ցավ է հայտնել Եմենում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:

«Եմենում խաղաղ բնակիչների սպանությունը ԱՄՆ-ի կողմից Արաբիային ցուցաբերվող ուղղակի աջակցության արդյունքն է»․ասել է նա:

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում Թեհրանի սկզբունքային քաղաքականությանը, Բորուջերդին հավելել է.«Զարգացումը պահանջում է կայուն անվտանգության հաստատում և աշխարհի բոլոր երկրների պայքարը»:

Նշելով, որ Իրան-Վրաստան խորհրդարանական հարաբերությունների ու համագործակցությունների ասպարեզում բազում հնարավորություններ կան, Բորուջերդին կարևորել  է երկկողմ համագործակցության ընդլայնումը:

Վրաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ՝ Շալվա Կիկնավալիձեն ևս կարևորել է Թբիլիսի-Թեհրան համագործակցության զարգացումը: