ՀԳՀԾ-ի կապակցությամբ Եվրոպայի առաջարկած փաթեթը կներկայացվի մինչև հունիսի վերջը. Էրաղչի
https://parstoday.ir/hy/news/iran-i94660-ՀԳՀԾ_ի_կապակցությամբ_Եվրոպայի_առաջարկած_փաթեթը_կներկայացվի_մինչև_հունիսի_վերջը._Էրաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «ՀԳՀԾ-ում Իրանի շահերի ապահովման համար ԵՄ-ի առաջարկությունների փաթեթը հավանաբար կներկայացվի մինչև հունիսի վերջը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2018 00:51 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի կապակցությամբ Եվրոպայի առաջարկած փաթեթը կներկայացվի մինչև հունիսի վերջը. Էրաղչի

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «ՀԳՀԾ-ում Իրանի շահերի ապահովման համար ԵՄ-ի առաջարկությունների փաթեթը հավանաբար կներկայացվի մինչև հունիսի վերջը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին շաբաթ օրը Թեհրանում գումարված  համաժողովում նշել է, որ Իրանն ու ՀԳՀԾ-ում մնացած մյուս անդամները ջանք են գործադրում, որպեսզի այս համաձայնությունը գոյատևի: Նաա ասել է. «Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան ու ԵՄ-ն խոստացել են ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի պահանջները բավարարող գործնական լուծումների փաթեթ ներկայացնել»:

Էրաղչին հավելել է, որ նավթի վաճառքը, նավթի գումարի վերադարձը, բանկային շրջանառությունը, տրանսպորտը, նավերը, նավթատարներն ու ինքնաթիռներն այն հարցերից են որոնց կապակցությամբ Եվրոպան պիտի երաշխիքներ ներկայացնի Իրանին: Նրա խպսքերով. «Իրանի որոշումը կախված է  Թեհրանի պահանջները բավարարելու դիմացի կողմի կամքից ու կարողությունից»:

«ՀԳՀԾ-ից Իրանի ձեռքբերումներն այնպես էին, որ ԱՄՆ-ն չկարողացավ դրանք հանդուրժել և զգաց, որ այս համաձայնության հարցում վնասվել է: Այդ պատճառով էլ Վաշինգտոնը հրաժարվեց ՀԳՀԾ-ից»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը:

2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից  և այդ համաձայնության պահպանմանն ուղղված եվրոպական երկրների պահանջից հետո, Իրանը սահմանափակ ժամանակ տվեց եվրոպացիներին, որպեսզի գործնական երաշխիքներ ներկայացնեն այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման դեպքում ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի շահերը ապահովված կլինեն: