Ջահանգիրի.«ԱՄՆ-ն իր ենթադրությամբ տնտեսական նոր պատերազմ է սկսել Իրանի դեմ»
Հունիս 24, 2018 13:00 Asia/Tehran
Իրանի իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, ներքին միասնությունը ԱՄՆ-ի դավադրություններին դիմակայելու միակ ճանապարհը համարելով, ԻԻՀ նախագահի առաջին րեղակալն ասել է.«ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ տնտեսական ճնշմամբ, Իրանը կվերադառնա բանակցության սեղանի շուրջ»:
Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է հարվածել Իրանի արդյունաբերության ու առևտրական սեկտորին, սակայն ԻԻՀ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել թշնամու դավադրություններին դիմակայելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց, որ գալիք 3-6 ամիսների ընթացքում վերականգնելու է միջուկային պատժամիջոցները:
Պիտակ