Զարիֆ.«Թրամփի չկշռադատված քայլերը կավարտվեն Իրանի օգտին»
https://parstoday.ir/hy/news/iran-i94702-Զարիֆ._Թրամփի_չկշռադատված_քայլերը_կավարտվեն_Իրանի_օգտին
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ նախագահի դուրս գալու քայլին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Դոնալդ Թրամփի տխրահռչակ համբավը Իրանի օգտին կլինի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2018 13:33 Asia/Tehran
  • Զարիֆ.«Թրամփի չկշռադատված քայլերը կավարտվեն Իրանի օգտին»

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ նախագահի դուրս գալու քայլին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Դոնալդ Թրամփի տխրահռչակ համբավը Իրանի օգտին կլինի»:

Կիրակի օրը Իրանի առևտրի պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի ռազմավարական նպատակը ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալն է համարել:

«Իրանը ոչ մի դեպքում դուրս չի գալու ՀԳՀԾ-ից». ասել է նա:

Նշելով, որ ամերիկացիները ճնշումներով լի շրջան են սկսել Իրանի դեմ, Զարիֆը հավելել է.«Անցյալում Եվրոպայում և  այլուր  ԱՄՆ-ի դաշնակիցները սահմանափակումներ էին կիրառում Իրանի նկատմամբ, բայց այսօր անցել են այդ ժամանակները»:

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Եվրոպական երկրների շարժիչ ուժերը փոքր և միջին ձեռնարկություններն են, որոնք կարող են նույնիսկ փոխարինել խոշոր ընկերություններին:

Անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցների հակաիրանական քարոզչություններին, Զարիֆը հստակեցրել է. «Reuters-ն օրական մոտավորապես 50 կեղծ լուր է տարածում Իրանի տնտեսության վերաբերյալ, որից պետք է զգուշանալ»:

Նախարարը Իրանի մասնավոր բաժնի ակտիվիստներին համարել է երկրի տնտեսության բարգավաճման շարժիչ ուժերը: