Զարիֆ.«Թրամփի չկշռադատված քայլերը կավարտվեն Իրանի օգտին»
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ նախագահի դուրս գալու քայլին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Դոնալդ Թրամփի տխրահռչակ համբավը Իրանի օգտին կլինի»:
Կիրակի օրը Իրանի առևտրի պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի ռազմավարական նպատակը ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալն է համարել:
«Իրանը ոչ մի դեպքում դուրս չի գալու ՀԳՀԾ-ից». ասել է նա:
Նշելով, որ ամերիկացիները ճնշումներով լի շրջան են սկսել Իրանի դեմ, Զարիֆը հավելել է.«Անցյալում Եվրոպայում և այլուր ԱՄՆ-ի դաշնակիցները սահմանափակումներ էին կիրառում Իրանի նկատմամբ, բայց այսօր անցել են այդ ժամանակները»:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Եվրոպական երկրների շարժիչ ուժերը փոքր և միջին ձեռնարկություններն են, որոնք կարող են նույնիսկ փոխարինել խոշոր ընկերություններին:
Անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցների հակաիրանական քարոզչություններին, Զարիֆը հստակեցրել է. «Reuters-ն օրական մոտավորապես 50 կեղծ լուր է տարածում Իրանի տնտեսության վերաբերյալ, որից պետք է զգուշանալ»:
Նախարարը Իրանի մասնավոր բաժնի ակտիվիստներին համարել է երկրի տնտեսության բարգավաճման շարժիչ ուժերը: