Ռոհանին շնորհավորել է ընտրություններում Էրդողանի հաղթանակը
ԻԻՀ նախագահը մի ուղերով շնորհավորել է Ռեջեբ Թայիբ Էրդողանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ նոր շրջանում առավել քան երբևէ կընդլայնվեն Իրան-Թուրքիա եղբայրական ու բարեկամական հարաբերությունները և երկու երկրի սերտ համագործակցությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը և խնդիրների կարգավորմանը:
Ռոհանին Թուրքիայի ժողովրդին առողջություն, երջանկություն, արժանապատվություն ու բարօրություն է մաղթել:
Թուրքիայում խորհրդարանական 26-րդ շրջանի և նախագահական առաջին շրջանի ընտրությունները կայացել են կիրակի օրը:
Քվեատուփերի 98 տոկոսի հաշվարկման արդյունքների համաձայն, Էրդողանը, շահելով քվեների 52.51 տոկոսը, հաղթել է ընտրություններում:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում Հանրապետություն դաշինքը շահել է ձայների 53.58 տոկոսը: