Իրանը և Վրաստանը կարևորում են բանկային համագործակցությունը
Խոսելով երկու երկրի ներդրման հնարավորությունների մասին, Իրանի իսլամական խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը և Վրաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը կարևորել են բանկային համագործակցությունները:
Իրանի իսլամական խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհամմեդռեզա Փուր Էբրահիմին Թեհրանում Վրաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շալվա Կիկնավելիձեի հետ հանդիպման ժամանակ նշել է.«Երկու երկրի միջև բանկային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի Իրան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը»:
Փուր Էբրահիմին հստակեցրել է. «Տրանսպորտին ուշադրություն դարձնելը կխթանի տարբեր այդ թվում տնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում երկու երկրի համագործակցության մակարդակի բարձրացումը»:
Այդ հանդիպման ժամանակ Վրաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շալվա Կիկնավելիձեն ասել է.«Երկու երկրի միջև կան բազում ընդհանրություններ ,որոնց պետք է ուշադրություն դարձնել»:
Ավելի վաղ Շալվա Կիկնավելիձեն հանդիպել ու բանակցել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և էկոնոմիկայի նախարար Մասուդ Քարբասյանի հետ: