Ռոհանի.«Իրանն իր զգոնության շնորհիվ չեզոքացրել է թշնամիների դավադրությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i94842-Ռոհանի._Իրանն_իր_զգոնության_շնորհիվ_չեզոքացրել_է_թշնամիների_դավադրությունները
Նշելով, որ իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, ԱՄՆ-ը դավեր է նյութել Իրանի դեմ, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովրդի ու համակարգի զգոնության շնորհիվ, տարբեր ժամանակահատվածներում չեզոքացվել են թշնամու դավադրությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2018 08:11 Asia/Tehran

Նշելով, որ իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, ԱՄՆ-ը դավեր է նյութել Իրանի դեմ, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովրդի ու համակարգի զգոնության շնորհիվ, տարբեր ժամանակահատվածներում չեզոքացվել են թշնամու դավադրությունները»:

Երեքշաբթի օրը Թեհրանում կայացած համագումարում, նշելով, որ միջազգային կայսերապաշտությունը և սիոնիզմը հզոր ու կարող իսլամական Իրանի գոյությունը սպառնալիք են համարում իրենց նպատակների համար, Հասան Ռոհանին ասել է.«Ամեն անգամ, երբ Իրանի ժողովուրդը մեծ հաղթանակ է նվաճել տարածաշրջանում և աշխարհում, թշնամիներնԻր անի ժողովրդի հզոր ու ազդեցիկ լինելու պատճառով դեմ են կանգնել այս մեծ ժողովրդին»:

Նշելով, որ երկար տարիներ Իրանի ժողովուրդը դիմակայել է թշնամիների ճնշումներին, Ռոհանին ասել է.«ՀԳՀԾ-ի իրագործման սկզբից ամերիկացիներն ամեն կերպ պատրվակներ էին որոնում և անտեսում էին իրենց հանձնառությունները, որպեսզի կարողանան Իրանին պարտադրել հրաժարվել այդ համաձայնությունից Սակայ  դա նրանց չհաջողվեց»:

Նշելով, որ աշխարհի երկրների մեծ մասը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը անօրինական քայլ և միջազգային կանոնների ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում են համարում, ԻԻՀ նախագահը հավաստիացրել է, որ Իրանի խոհեմ գործելակերպը ամերիկացիներին հարկադրեց ծանր վճարել ՀԳՀԾ-ից հրաժարվելու դիմաց:

Նշելով, որ այսօր Իրանը քաղաքական ու իրավական առումով հաղթական դիրքում է գտնվում աշխարհում, Ռոհանին ասել է.«Իրանցիները չեն ենթարկվում ԱՄՆ-ի ճնշումներին և պաշտպանում են իրենց անկախությունն ու արժեքները»: