Ղասեմի. ԵՄ առաջարկությունների փաթեթը չի ներկայացվել Իրանին
ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական խոսնակն, անդրադառնալով ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում ԻԻՀ-ին հովանավորելու առաջարկների փաթեթի մասին տարածված լուրերին, հանդես է եկել հայտարարությամբ, որ մինչ օրս ԵՄ-ը առաջարկ չի ներկայացրել Իրանին:
Շաբաթ օրը որոշ ԶԼՄ-ներ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին հայտարարել էին, որ առաջիկա երկու օրերի ընթացքում ԻԻՀ-ին կներկայացվի հովանավորող փաթեթի կետերը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «ԵՄ երկրները վերջին բանակցություններն են վարում, ներկայացնելու իրենց առաջարկները, և փաթեթի ստանալուց անմիջապես հետո կքննարկվեն դրա բովանդակույան դրույթները»:
Ղասեմին ավելացրեց, որ Իրանը որոշում կկայացնի այն բանից հետո, երբ Եվրամիության առաջարկները ուշադիր կքննարկվեն երկրի ազգային շահերի շրջագծում ինչպես նաև որոշում կկայացվի ՀԳՀԾ-ում մնալու կամ դուրս գալու մասին: