Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու սցենարները
https://parstoday.ir/hy/news/iran-i95034-Իրանի_եռյակ_իշխանությունների_ղեկավարները_քննարկել_են_ԱՄՆ_ի_սպառնալիքներին_դիմակայելու_սցենարները
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գլխավորությամբ և եռյակ իշխանությունների ղեկավարների ներկայությամբ շաբաթ օրը կայացել է տնտեսական հարցերի համակարգման գերագույն խորհրդի երրորդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են Իրանի տնտեսության դեմ ԱՄՆ-ի քայլերին դիմակայելու սցենարները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 14:35 Asia/Tehran
  • Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները  քննարկել են ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու սցենարները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գլխավորությամբ և եռյակ իշխանությունների ղեկավարների ներկայությամբ շաբաթ օրը կայացել է տնտեսական հարցերի համակարգման գերագույն խորհրդի երրորդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են Իրանի տնտեսության դեմ ԱՄՆ-ի քայլերին դիմակայելու սցենարները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Նիստի ընթացքում նպատակահարմար միջոցներ են նախատեսվել ԱՄՆ-ի ցանկացած հավանական շրջափակմանը դիմակայելու և ժողովրդի ապրուստի, երկրի արտադրության և կառավարության բյուջեի վրա դրա բացասական ազդեցությունը կանխելու համար: 

Նիստի  արդյունքում որոշում ընդունվեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկրի իրավական դաշտում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի,  միջազգային բանկերի հետ համագործակցության ընդլայնման և այս ոլորտում ԱՄՆ-ի խափանարարություններին դիմակայելու համար:

Նիստի ընթացքում նաև քննարկվել են Իրանի բյուջեի ծրագրի կազմակերպության ներկայացրած առաջարկները՝ երկրի կարիք ունեցած բենզինի արտադրության ու սպառման հարցում անհապաղ ինքաբավության հասնելու և  էներգակիրների ու ժողովրդի կարիքների ապահովման ոլորտում խոցելիությունը կանխելու համար: