Իրանի և Չինաստանի ընդհանուր քաղաքականությունն ԱՄՆ-ին դիմակայելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i95096-Իրանի_և_Չինաստանի_ընդհանուր_քաղաքականությունն_ԱՄՆ_ին_դիմակայելու_համար
Չինաստանի պետական օրաթերթը գրել է, որ Իրանն ու Չինաստանն ընդհանուր քաղաքականություն են մշակել ԱՄՆ-ի փառամոլություններին դիմակայելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2018 09:03 Asia/Tehran
  • Իրանի և Չինաստանի ընդհանուր քաղաքականությունն ԱՄՆ-ին դիմակայելու համար

Չինաստանի պետական օրաթերթը գրել է, որ Իրանն ու Չինաստանն ընդհանուր քաղաքականություն են մշակել ԱՄՆ-ի փառամոլություններին դիմակայելու համար:

Չինաստանի «Global Times» պետական օրաթերթը գրել է.«Որպես Իրանի առևտրական մեծ գործընկեր և այդ երկրի նավթի խոշոր ներկրող, Չինաստանը շարունակելու է Իրանի հետ իր առևտրատնտեսական հարաբերությունները:

Չինաստանի իշխող կուսակցության օրգան համարվող Global Times-ը գրել է, որ երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խախտեց ՀԳՀԾ-ի համաձայնությունը, ԻԻՀ առավել քան երբևէ տնտեսական սեղմ հարաբերություններ հաստատեց տարբեր երկրների, այդ թվում Չինաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ:

ԱՄՆ-ի նախագհը 2018թ. մայիսի 8-ին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ կրկնելով, հայտարարեց ՀԳՀԾ-ից հրաժարվելու և 3-6 ամիսների ընթացքում Իրանի դեմ միջուկային շրջափակումները վերականգնելու մասին: