Խարազի.«ՀԳՀԾ-ի շրջանակում Եվրոպան պետք է ապահովի Իրանի շահերը»
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել.«ՀԳՀԾ-ն հովանավորելու Եվրոպայի կամքը պետք է գործնական քայլերի վերածվի և ապահովի Իրանի շահերը»
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քեմալ Խարազին Գերմանիայում Կանաչ կուսակցության նախկին ղեկավար եւ Գերմանիայի նախկին պետքարտուղար Յուշկա Ֆիշերի հետ հանդիպման ընթացքում ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եթե չապահովվի Իրանի ծահերը այլևս անիմաստ կլինի Իրանի մնալը այդ համաձայնությունում»:
Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը հայտարարել է. «Եվրոպան շահագրգռված է Իրանին մի փաթեթ ներկայացնել, որը կարող է օգնել պատժամիջոցների դիմակայմանը»:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քեմալ Խարազին և Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը մտքերի փոխանակում են կատարել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: