ՀԳՀԾ-ում մնացած կողմերը վճռակամ են Իրանին երաշխիքներ ներկայացնելու հարցում. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի գումարմանն ասել է. «Եվրոպական կողմերը, Չինաստանն ու Ռուսաստանը, ՀԳՀԾ-ն շարունակելու և այդ համաձայնության մրեջ մնալու համար Իրանին երաշխիքներ ներկայացնելու հարցում քաղաքական լավ կամք են դրսևորում»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին նիստն Իրանի և 4+1 խումբը ներկայացնող Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարների, նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի մասնակցությամբ, ուրբաթ օրը գումարվեց Վիեննայում:
Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրը ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի գումարումը առաջընթաց քայլ համարելով, ասաց. «Այս նիստի ամփոփիչ հաղորդագրության մեջ ընդգծվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հետ հստակ հակառակության և միջազգային այս պայմանագրում Իրանի ներկայությունը շարունակվելու կապակցությամբ ԵՄ անդամ երկրների կամքն ու ցանկությունը»:
«Եվրոպական կողմի երաշխիքների կապակցությամբ Իրանի գոհունակությունն ապահովող լուծումների հանգելու նպատակով, տարբեր մակարդակներում շարունակվելու են ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունները»,-հայտարարեց Ղասեմին: