Ռոհանին ՀԳՀԾ-ի հարցով ուղերձ է հղել Ուգանդայի հանրապետության նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i95520-Ռոհանին_ՀԳՀԾ_ի_հարցով_ուղերձ_է_հղել_Ուգանդայի_հանրապետության_նախագահին
ԻԻՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մորթեզա Սարմադին Ուգանդայի հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) վերաբերյալ նախագահ Ռոհանիի ուղերձը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2018 12:37 Asia/Tehran
  • Ռոհանին ՀԳՀԾ-ի հարցով ուղերձ է հղել Ուգանդայի հանրապետության նախագահին

ԻԻՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մորթեզա Սարմադին Ուգանդայի հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) վերաբերյալ նախագահ Ռոհանիի ուղերձը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի  նախագահի հատուկ ներկայացուցիչ և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մորթեզա Սարմադին, լուսաբանելով ԱՄՆ-ի միակողմանի քայլերը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության  դեմ ուղղված դրանց բացասական հետևանքները, անկախ երկրներին կոչ է արել միասնական դիրքորոշում որդեգրել այդ անտրամաբանական քաղաքականություններին ու քայլերին դիմակայելու համար:

Նշելով ,որ ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի քայլերը հակադրվում են միջազգային պարտավորություններին, Մորթեզա Սարմադին հույս է հայտնել, որ միջուկային համաձայնագիրը ստորագրած մյուս երկրներն առաջարկությունների  համապարփակ ու ամբողջական փաթեթ ներկայացնելով կկարողանան անհրաժեշտ վստահություն  փոխանցել Իրանին՝ այդ պայմանագրի արդյունավետ լինելու և ՀԳՀԾ-ով նախատեսված տնտեսական արտոնությունները վերապահելու կապակցությամբ: 

Ուգանդայի հանրապետության նախագահ Յովերի Մուսևենին այդ հանդիպման ժամանակ նշել է. «Ուգանդան ավելի վաղ ևս ողջունել ու հովանավորել է ՀԳՀԾ-ն: Ես հուսով եմ, որ միջուկային համաձայնագրի պահպանմանն ուղղված  տարբեր կողմերի ջանքերը կարդյունավորվեն»: