Խառազի.«Աշխարհը պետք է կանգնի ԱՄՆ-ի իմպերիալիզմի դեմ»
https://parstoday.ir/hy/news/iran-i95651-Խառազի._Աշխարհը_պետք_է_կանգնի_ԱՄՆ_ի_իմպերիալիզմի_դեմ
ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«Աշխարհը պետք է դեմ կանգնի ԱՄՆ-ի իմպերիալիզմին և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2018 14:42 Asia/Tehran
  • Խառազի.«Աշխարհը պետք է կանգնի ԱՄՆ-ի իմպերիալիզմի դեմ»

ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«Աշխարհը պետք է դեմ կանգնի ԱՄՆ-ի իմպերիալիզմին և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին»:

Կիրակի օրը Պեկինում Խաղաղության համաշխարհային ֆորումի 7-րդ գագաթնաժողովին առնթեր Քամալ Խառազին հավելել է. «ԱՄՆ-ն ոչ միայն Իրանի, այլև աշխարհի այդ թվում Չինաստանի համար է արգելքներ ստեղծում: Այժմ ավելի ենք զգում Վաշինգտոնի միակողմանիության դեմ միջազգային հանրության համագործակցության կարիքը»:

Նա հավաստել է.«Ամեն անգամ, երբ Իրանը վստահել է ԱՄՆ-ին ու բանակցության մեջ է մտել այդ երկրի հետ, ինչպես միջուկային համաձայնության դեպքում, հակառակ արդյունք է տեսել և Վաշինգտոնը մշտապես չի հարգել կայացած համաձայնությունները»:

Իրանը համարելով տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկը, Խառազին շեշտել է. «ԱՄՆ-ի միջամտություններին դեմ ընդդիմանալով Իրանը ավելի մեծ հաջողություններ կարձանագրի»: