Էրաղչի.«Իրանը բազում ծրագրեր ունի նավթի արտահանման շրջափակմանը դիմակայելու համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i95957-Էրաղչի._Իրանը_բազում_ծրագրեր_ունի_նավթի_արտահանման_շրջափակմանը_դիմակայելու_համար
Անդրադառնալով նավթի արտահանման ոլորտում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակմանը, Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Եթե պայմաներն այնպիսին լինեն, որ Իրանը չկարողանա նավթ արտահանել ԻԻՀ-ն բազում ծրագեր է մշակել այդ քայլին դիմակայելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2018 12:13 Asia/Tehran
  • Էրաղչի.«Իրանը բազում ծրագրեր ունի նավթի արտահանման շրջափակմանը դիմակայելու համար»

Անդրադառնալով նավթի արտահանման ոլորտում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակմանը, Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Եթե պայմաներն այնպիսին լինեն, որ Իրանը չկարողանա նավթ արտահանել ԻԻՀ-ն բազում ծրագեր է մշակել այդ քայլին դիմակայելու համար»:

Երկուշաբթի օրը Ալ-Ալամ հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշելով որ Իրանը ջանքեր է գործադրում չհասնել այն կետի, որ նավթի շրջափակման հարցում ստիպված լինի դիմել գործնական քայլի, Սեյդ Աբբաս Էրաղչին հավելել է.«Միջազգային հանրությունը, ԱՄՆ-ի դաշնակիցները հատկապես Եվրոպացիները, Չինաստանն ու ՌԴ-ն ու Հնդկաստանը չեն ցանկանում, որպեսզի Իրանը նավթի շրջափակման հարցում ստիպված լինի դիմել պատասխան քայլի և այդ պատճառով էլ բանակցում են Իրանի հետ որպեսզի ապահովվեն Թեհրանի պահանջները»:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրոպայի առաջարկած փաթեթի մասին Էրաղչին նշել է.«Այս փաթեթը իր մեջ ներառում է նավթի, Գազի, ապահովագրության, բանկային ոլորտներն ու այն ամենը ինչ Իրանի ակնկալում է ՀԳՀԾ-ից: Թեհրանը սպասում է, որ այս հանձնառությունների գործադրման համար օպերացիոն լուծումներ տրվի, ինչի շուրջ էլ բանակցություններ են անցկացվում»:

Իրանի նկատմամբ Սաուդցիների մոտեցման վերաբերյալ Էրաղչին ասել է.«Սաուդյան Արաբիան պետք է վերանայի իր տարածաշրջանային ռազմավարությունը և Իրանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մոտեցման ձևը»: