Իրանը դատապարտել է սաուդյան ագրեսորների շարունակական հարձակումները Եմենի վրա
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Սաուդյան ագրեսորների ամեն օր շարունակվող ոճրագործությունները և միջազգային հանրության պահած լռությունը բարդացրել է Եմենի ժողովրդի վիճակը»:
Իրանի ԱԳ նախարարության մամլո ծառայության հաղորդման համաձայն՝Բահրամ Ղասեմին ուրբաթ օրը դատապարտել է սաուդյան ագրեսոր կոալիցիայի կործանիչների հարձակումները ԵՄենի Ալ-Հուդայդա նավահանգստում գտնվող հիվանդանոցի և շուկայի վրա,որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ կանայք , տղամարդիկ ու երեխաներ: «Եմենում շարունակվում են Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ոճրագործությունները»,ասել է նա:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Ռազմաճակատում Արաբիայի ու նրա դաշնակիցների կրած պարտություններն ու ձախողումները հատուցելու համար Ժողովրդին հրի ու սրի քաշելը, հիվանդանոցների , բնակարանների ու հանրային վայրերի վրա հարձակվելը պատերազմական ոճրագործություն են համարվում»:
Սաուդյան ագրեսոր կոալիցիան հինգշաբթի երեկոյան ռմբակոծել է Եմենի արևմտյան Հուդայդա քաղաքի շուկան և Ալ-Սուրա հիվանդանոցը: Զոհվել են 52 և վիրավորվել ավելի քան 100 եմենցիներ: