Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Սինգապուրի նախագահի և ԱԳ նախարարի հետ
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է Սինգապուրի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սինգապուրի նախագահ Հալիմե Յաաղուբի հետ հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ԻԻՀ նախագահի ջերմ ողջույնները փոխանցեց նրան: Շատ ջերմ ու բարեկամանական բնութագրելով երկկողմ հարաբերությունները,Զարիֆը խոսեց տարբեր ոլորտներում երկու երկրի համագործակցության ոլորտների մասին:
Անդրադառնալով երկու երկրի հարաբերություններին, Սինգապուրի նախագահ Հալիմե Յաաղուբն ընդգծել է բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը Իրանի ԱԳ նախարարի ու Սինգապուրի նախագահի բանակցության առանցքն են կազմել:
Իրանի ԱԳ նախարարն այսօր առավոտյան նաև հանդիպել ու բանակցել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվյան Բալակրիշնանի հետ:
Իրանի ԱԳ նախարարը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի(ASEAN) 51-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով այցելել է Սինգապուր: